Վարկավորման պայմանները

Համահայկական բանկի վարկերի հիմնական բնորոշիչները՝

  • Վարկի մեծություն - մինչև 500 մլն. ՀՀ դրամ,
  • Ժամկետ - սկսած 3-ից մինչև 10 տարի՝ կախված ներդրումային ծրագրի բնույթից,
  • Արտոնյալ ժամկետ - մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատվածը որոշվում է յուրաքանչուր վարկի համար անհատական՝ կախված տվյալ ծրագրի բնույթից և իրականացման ժամկետից,
  • Տոկոսադրույք - անվանական տոկոսադրույք, այս պահին՝ տարեկան 10.0-ից մինչև 13.0% (փոփոխվում է միայն տնտեսությունում գների կտրուկ տատանումների դեպքում),
  • Վարկի արժույթը - այս պահին՝ ՀՀ դրամ:

Համահայկական բանկի վարկերի հատկացման և մարման կառուցվածքը մշակվում է՝ ելնելով հաճախորդի և նրա ծրագրի կարիքներից՝ դրամական հոսքերի և մարման կարողության գնահատականների հիման վրա:  

Վարկերի համար ապահովման միջոց կարող են հանդիսանալ ձեռնարկության հիմնական միջոցների գրավը՝ անշարժ և շարժական, ինչպես նաև այլ հնարավոր միջոցները: Գրավը թեև անհրաժեշտ է, սակայն չի հանդիսանում վՃռական գործոն վարկի տրամադրման որոշում ընդունելու համար:

Տոկոսադրույքներ

Համահայկական բանկի վարկերի տոկոսադրույքների սահմանաչափերը պարբերաբար որոշվում են Համահայկական բանկի Ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովի կողմից: Դրանք կախված են ֆինանսական շուկայում առկա տոկոսադրույքներից և ներգրավված ռեսուրսների արժեքից և արժույթից:

Յուրաքանչյուր վարկի համար Համահայկական բանկն առաջարկում է տոկոսադրույք՝ ելնելով տվյալ ծրագրի ռիսկայնությունից և վարկի ժամկետայնությունից: Տվյալ վարկի տոկոսադրույքը կարող է փոփոխվել միայն տնտեսությունում գների մակարդակների կտրուկ տատանումների դեպքում:


Մարումներ

Համահայկական բանկի վարկի մարման գրաֆիկը կազմվում է՝ հաշվի առնելով ձեռնակության դրամական հոսքերի առանձնահատկությունները և պարտքերի սպասարկման կարողությունները:

Վարկի մարումները սովորաբար իրականացվում են ամսական՝ մայր գումարի հավասարաչափ մարման (նվազող մնացորդի) եղանակով:

Տոկոսագումարը հաշվարկվում է օրական` վարկի մայր գումարի փաստացի մնացորդի նկատմամբ՝ ելնելով տարվա 365 օրերի հաշվարկից: Տոկոսագումարների մարումը կատարվում է ամսական:

Օրինակ: Տարեկան 12% տոկոսադրույքով, 400 մլն ՀՀ դրամ վարկի դեպքում առաջին ամսվա տոկոսագումարի չափը կկազմի 3,945,205.5 ՀՀ դրամ (ենթադրենք, որ վարկը տրամադրվել է 01/04/2012թ.-ին, իսկ տոկոսագումարը վճարվել է 01/05/2012թ.-ին):Վարկի մայր գումարի մարման հետ զուգահեռ տոկոսագումարի մեծությունը համապատասխանաբար կնվազի:


Վճարներ և գանձումներ

Համահայկական բանկի վարկերի համար սովորաբար գանձվում են հետևյալ վճարները՝

  • Վարկային դիմումի փաթեթի ուսումնասիրման վճար - վարկային դիմումի փաթեթի ընդունման, փաստաթղթերի ամբողջականության ստուգման վճարը կազմում է 200.000 ՀՀ դրամ: Այն վճարվում է վարկային դիմումը և դրան կից փաստաթղթերը ներկայացնելիս՝ միանվագ, բացառությամբ միևնույն կազմակերպության կողմից հաջորդող վարկային դիմումների ներկայացման: Անկախ դիմումի հետագա ընթացքից՝ վճարը վերադարձման ենթակա չէ:
  • Վարկի տրամադրման հանձնառության վճար - սա տոկոսային վճար է, որը ձեռնարկությունը վճարում է վարկի չօգտագործված մնացորդի համար: Հաշվարկվում է վարկի չօգտագործված մնացորդի վրա՝ մինչև վարկի հատկացումների ավարտը: Ներկայումս այն կազմում է տարեկան 0.5%: Հանձնառության վճարը հաշվարկվում է օրական` վարկի փաստացի չօգտագործված մնացորդի նկատմամբ՝ ելնելով տարվա 365 օրերի հաշվարկից:
  • Վարկի վերահսկման և մոնիտորինգի վճար - սա տարեկան վճար է, որը գանձվում է Բանկի կողմից ծրագրի կատարման վերահսկողության և վարկի մոնիտորինգի իրականացման համար: Վճարի մեծությունը կախված է վերահսկման և մոնիտորինգի աշխատանքների համար կատարված ծախսերից:
  • Վաղաժամկետ մարման և չօգտագործման տուգանք - քանի դեռ Բանկի և ձեռնարկության միջև չկա գրավոր որևէ այլ համաձայնություն, վարկի չհամաձայնեցված վաղաժամկետ մարման կամ վարկային պայմանագիրը կնքելուց հետո վարկից հրաժարվելու դեպքում հաճախորդը վճարում է տուգանք՝ վաղաժամկետ մարված գումարի 2%, 1%, և 0.5% չափերով՝ վարկի ժամկետի համապատասխանաբար 1-ին, 2-րդ և 3-րդ քառորդներում:
  • Ժամկետանց մարման տույժեր - Վարկի մայր գումարի և տոկոսագումարի մարման վճարումները ուշացնելու դեպքում ժամկետանց մայր գումարի և տոկոսագումարների նկատմամբ գանձվում է տույժ՝ յուրաքանչյուր ուշացած օրվա համար 0,1% չափով:


ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԴ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:


Ծրագրի տեխնիկական բարդությունից կախված, եթե վարկի գնահատման համար անհրաժեշտ է ներգրավել արտաքին մասնագետ խորհրդատու՝ փորձագիտական եզրակացություն տալու համար, ապա մինչ վարկային դիմումը դա պետք է համաձայնեցվի հաճախորդ ձեռնարկության հետ, քանի որ այս գծով առաջացած ծախսերը պետք է փոխհատուցվեն վերջինիս կողմից:


Վարկի ապահովման միջոցներ

Սովորաբար Համահայկական բանկի վարկերն ապահովվում են ձեռնարկությանը պատկանող և ծրագրով ձեռք բերվող միջոցներով: Դա ներառում է՝

  • Անշարժ գույքի գրավ - հողատարածք, արտադրական շենք և շինություն,
  • Շարժական գույքի գրավ - մեքենաներ, սարքավորումներ և այլ հիմնական միջոցներ,
  • Այլ ակտիվներ- արժեթղթեր և ֆինանսական երաշխիքներ

Վարկի գործողության ամբողջ ժամանակահատվածում վարկի մնացորդային արժեքի և ապահովման միջոցների գնահատված ընդհանուր արժեքի հարաբերությանը չպետք է գերազանցի 90%-ը:

Գրավի միջոցները պետք է գնահատվեն և վարկի գործողության ամբողջ ժամանակահատվածում գրավադրված միջոցները պետք է ապահովագրված լինեն գույքի գնահատված լրիվ արժեքով: Վարկառուն գրավի առարկայի գնահատումը և ապահովագրությունը իրականացնում է իր հայեցողությամբ ընտրված գնահատող և ապահովագրական ընկերությունների միջոցով, եթե Բանկը չի առարկում այդ ընկերության թեկնածությանը:

Ապահովման միջոցների գնահատման, գրավի ձևակերպման և ապահովագրման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են վարկառուի կողմից:

Վարկառուի կողմից խախտումների դեպքում գրավադրված ապահովման միջոցները կարող են բռնագանձվել՝ չմարված պարտավորությունները բավարարելու նպատակով, իսկ չբավարարելու դեպքում վարկառուի պարտավորությունները կարող են մարվել նրան պատկանող այլ գույքի հաշվին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:


Այլ պայմաններ

Որոշ դեպքերում Համահայկական բանկը կարող է պահանջել հատուկ երաշխիքներ և երաշխավորություններ ձեռնարկության սեփականատերերից և առանցքային ղեկավարներից, ինչպես նաև ծրագրին համագործակից կարևոր ձեռնարկություններից:

Թարմացվել է 04 / 11 / 2016 - 10:40