Աշխատանք

Համահայկական բանկում անձնակազմի կառավարման համակարգը ապահովում է աշխատակիցների արհեստավարժության կատարելագործման և անհատական զարգացման հնարավորությունները:

Մեր նպատակն է` ձևավորել արհեստավարժ մասնագետների թիմ, որը, հավատարիմ լինելով Համահայկական բանկի կողմից որդեգրած արժեքներին, կկիրառի ամենաարդյունավետ լուծումները  մեր հաճախորդների համար՝ հանդիսանալով գերազանցության օրինակ:

Համահայկական բանկում գործող աշխատանքի արդյունավետության գնահատման և խրախուսման համակարգը հնարավորություն է տալիս աշխատակիցներին լավագույնս կիրառելու իրենց գիտելիքները, փորձն ու եռանդը:

Որպես Համահայկական բանկի թիմի անդամ, Դուք կդառնաք մեր համատեղ նվաճումների և ձեռքբերումների մասնակիցը:

Համահայկական բանկն ընդունում է աշխատանքի փորձառու և նախաձեռնող մասնագետների՝ առաջարկելով կարիերայի զարգացման լայն հնարավորություններ և մրցունակ վարձատրություն:

Եթե Դուք համապատասխանում եք Համահայկական բանկի կողմից հայտարարված թափուր հաստիքներին, կարող եք ներկայացնել Ձեր աշխատանքային կենսագրությունը էլեկտրոնային տարբերակով՝ hr@panarmenianbank.am էլեկտրոնային փոստի հասցեով:


Թափուր աշխատատեղեր

Թարմացվել է 31 / 01 / 2017 - 14:01