Ղեկավար անձնակազմը

Վահրամ Ներսիսյանց 
(Գլխավոր գործադիր տնօրեն)

Վահրամ Ներսիսյանցն իր կարիերան սկսել է 1966թ. Նյու Յորքի Չեյզ Մանհաթան Բանկում: Ապա 1969թ.-ից տեղափոխվել է Համաշխարհային Բանկ, որտեղ ձևավորել է իր 30-ամյա ակնառու կարիերան, ընդգրկվելով չորս աշխարհամասերում և ավելի քան քսան երկրներում թե՛ մասնագիտական և թե՛ ավագ ղեկավարման պաշտոններում՝ մասնագիտանալով զարգացման ֆինանսական հիմնարկների, հատկապես՝ արդյունաբերության եւ գյուղատնտեսության ֆինանսավորման, էներգետիկայի և ջրային ռեսուրսների ղեկավարման, և մի շարք երկրների ընդհանուր տնտեսական ղեկավարման գործում: Նա 1998թ.-ին նշանակվել է ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական տնտեսական հարցերով:


1990թ.-ից սկսած Վահրամ Ներսիսյանցը եղել է հետսովետական Հայաստանի տնտեսական բարեփոխումների և զարգացման գաղափարային գլխավոր առաջնորդներից` հասարակական հիմունքներով աջակցելով երրորդ Հանրապետության երեք Նախագահներին և տասներկու Վարչապետներին՝ նպաստելով տնտեսական բարեփոխումների ռազմավարության ուղղությունների և տնտեսական քաղաքականությունների մշակմանը՝ մակրոտնտեսական և ճյուղային ոլոտներում, և երկրի ընդհանուր տնտեսական ղեկավարման գործում: 2000-2010թթ.-ին Վահրամ Ներսիսյանցը նաև ՀՀ ղեկավարն էր Համաշխարհային բանկի Հիմնադիր Խորհրդում:


2010թ.-ի դեկտեմբերին նա հրաժարվեց իր պետական աշխատանքից՝ զբաղեցնելու նորաստեղծ Համահայկական բանկի Գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը՝ Բանկը հիմնադրելու և ղեկավարելու նպատակով: 2011թ.-ի հուլիսին նա ընտրվեց նաև Համահայկական բանկի Խորհրդի նախագահ: Վահրամ Ներսիսյանցը բազմաթիվ պարգևներ և կոչումներ է ստացել, ներառյալ Հայաստանի բարձրագույն քաղաքացիական կոչումը` Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը:

Արման Հակոբյան 

Արման Հակոբյանն իր առաջին բարձրագույն կրթությունը ստացել է 1996թ.-ին՝ Երևանի պետական համալսարանի Միջազգային տնտեսական հարաբերություններ ֆակուլտետում, իսկ այնուհետև ավարտել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի «Գործարար ղեկավարման» մագիստրոսի ծրագիրը: Արման Հակոբյանն ունի ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում` առավել մասնագիտացած կորպորատիվ վարկավորման ուղղությամբ: Նա սկսել է իր բանկային կարիերան Ինեկոբանկում` որպես վարկային մասնագետ, որտեղ և հետագայում ստանձնել է միջազգային ծրագրերով վարկային բաժնի ղեկավարի պաշտոնը: Շարունակելով իր կարիերան ՓՄՁ ֆինանսավորմանն ուղղված ծրագրեր իրականացնող միջազգային կազմակերպություններում, նա կարևոր աշխատանք է կատարել ձեռնարկություններում ֆինանսական ներդրումները ավելացնելու ուղղությամբ, ինչպես նաև էական դերակատարում է ունեցել առաջին լիզինգային ընկերության (ԱԿԲԱ Լիզինգի) հիմնադրման, ՓՄՁ վարկերի երաշխիքային սխեմաների մշակման և ներդրման, ֆակտորինգի, գնման ակտով ֆինանսավորման և էներգաարդյունավետության վարկերի զարգացման գործում: Արման Հակոբյանը մշակել և վարել է մի շարք վերապատրաստման դասընթացներ և սեմինարներ՝ ձեռնարկությունների ղեկավարների, վարկային մասնագետների և մենեջերների, ֆինանսական և բիզնես խորհրդատուների համար՝ վարկային գործի, ձեռնարկության ֆինանսների և պլանավորման, լիզինգի, ֆակտորինգի, ագրոբիզնեսի վարկավորման և էներգաարդյունավետության ֆինանսավորման թեմաներով: Արման Հակոբյանը 2011թ.-ի սեպտեմբերից միացել է Համահայկական բանկին՝ սկզբում որպես Ծրագրերի ղեկավար, իսկ 2013թ. սեպտեմբերից՝ Վարկերի և ներդրումների վարչության պետ:

Արմինե Ամիրյան

Արմինե Ամիրյանը  1999թ.-ին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետը, իսկ 2001թ.-ին ստացել է մագիստրոսի աստիճան՝ «Տնտեսության մաթեմատիկական մոդելավորում» մասնագիտացմամբ: Նա կատարելագործել է իր գիտելիքները՝ մասնակցելով տարբեր դասընթացների և ստանալով կրթական որակավորումներ, մասնավորապես  ACCA - Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության միջազգային զարգացման կենտրոնի, Չեխիայի ազգային բանկի և այլ կազմակերպությունների ու կառույցների կողմից: Իր աշխատանքային գործունեությունը սկսելով 1999թ.-ից՝ Արմինե Ամիրյանն աշխատել է  «Հայաստանի ներդրումային ընկերություն» ՓԲԸ-ում որպես տնտեսագետ-փորձագետ, «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամում՝ որպես խորհրդատվական ծրագրերի համակարգող, «Քեյ-Փի-Էմ-Ջի Հայաստան» ընկերությունում՝ որպես աուդիտոր: 2007թ. հուլիսից  իր աշխատանքային կարիերան շարունակել է ՊրոԿրեդիտ Հոլդինգ Էյ Ջի Ընկերության Հայաստանյան ներկայացուցչությունում՝ որպես ավագ ֆինանսական խորհրդատու, այնուհետև՝ նույն տարվա դեկտեմբերին նշանակվել է նորաստեղծ «Պրոկրեդիտ բանկ» ՓԲԸ-ի ներքին աուդիտի ղեկավար:  2011թ.-ի փետրվարին  Արմինե Ամիրյանը տեղափոխվել է աշխատանքի ՀՀ Կենտրոնական բանկ՝ որպես վերստուգիչ, որտեղ աշխատել է մինչև 2012թ. նոյեմբեր: 2012թ. դեկտեմբերից մինչև 2013թ. հունիս ընդգրկվել է Եվրոպական Միության ծրագրի մոնիթորինգ իրականացնող թիմում՝ որպես ֆինանսական փորձագետ: Արմինե Ամիրյանը  2013թ.-ի օգոստոսից միացել է Համահայկական բանկին՝ որպես Ներքին աուդիտի ղեկավար: 

Ադրինե Գրիգորյան

Ադրինե Գրիգորյանը 2003թ. ավարտել է Եվրասիա միջազգային  համալսարանի կառավարում ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի աստիճան: Նա  իր աշխատանքային գործունեությունը սկսել է 2003թ.-ից՝ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ–ում՝  որպես կամավոր, իսկ 2004թ.-ից  նշանակվել է նոր բացվող ԿԵՆՏՐՈՆ մասնաճյուղում որպես դրամարկղի վարիչ, հաշվապահ/գանձապահ, այնուհետև՝ Գլխավոր հաշվապահի տեղակալ: 2008թ-ից Ադրինե Գրիգորյանը տեղափոխվել է ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ-ի  ՆԱԻՐԻ ԲԿ մասնաճյուղ՝ նշանակվելով մասնաճյուղի կառավարչի պաշտոնում: Իր մասնագիտական գիտելիքները զարգացնելու նպատակով Ադրինե Գրիգորյանը մասնակցել է տարբեր դասընթացների: 2013թ.-ին ՀՀ Կենտրոնական  բանկի կողմից ստացել Է 2013թ.-2016թթ-ի մասնաճյուղի կառավարչի  լիցենզիա, իսկ արդեն 2016թ.-ին՝ բանկի Գլխավոր հաշվապահի որակավորման լիցենզիա: Ադրինե Գրիգորյանը 2015թ. հոկտեմբերից միացել է Համահայկական բանկին, սկզբում՝ որպես հաշվապահ, 2016թ. փետրվարից Գլխավոր հաշվապահի տեղակալ, իսկ 2016թ-ի սեպտեմբերից նշանակվել է Բանկի Գլխավոր հաշվապահի պաշտոնում:

Հեղինե Սարգսյան

Հեղինե Սարգսյանը 2001թ.-ին գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի Կառավարման ֆակուլտետը՝ տնտեսագետ/մենեջերի որակավորմամբ: Հեղինե Սարգսյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է 2001թ.-ից՝ ընդունվելով  ՀՀ Նախագահի աշխատակազմ՝ որպես ՀՀ Նախագահի տնտեսական հարցերով Գլխավոր խորհրդականի գրասենյակի աշխատակից, այնուհետև 2002թ.-ից՝  որպես ՀՀ Նախագահի տնտեսական հարցերով Գլխավոր խորհրդականի օգնական՝ իր աշխատանքային պարտականությունների շրջանակներում աջակցելով ղեկավարությանը ադմինիստրատիվ հարցերում: Իր մասնագիտական հմտությունները զարգացնելու նպատակով Հեղինե Սարգսյանը մասնակցել է Վիեննայի Միացյալ Ինստիտուտի (Վիեննա, Ավստրիա) և Միջազգային Արժութային Հիմնադրամի (IMF, Վաշինգթոն, ԱՄՆ) կողմից կազմակերպված դասընթացներին: 2011թ.-ի հունիսից միացել է Համահայկական բանկին՝ սկզբում որպես Գլխավոր գործադիր տնօրենի գրասենյակի ղեկավար, 2012թ.-ի հունիսից՝ Ադմինիստրատիվ հարցերով ղեկավար, 2015թ.-ից՝ Ադմինիստրատիվ բաժնի պետ, իսկ 2016թ.-ից՝ Բանկի Ադմինիստրատիվ բաժնի պետ և Խորհրդի աշխատանքները համակարգող:

Անի Հովհաննիսյան

Անի Հովհաննիսյանը 2003թ.-ին ավարտել է Երեւանի պետական համալսարանի Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը՝ ստանալով բանասիրության և մանկավարժության՝ անգլերեն և իսպաներեն լեզու և գրականություն մասնագիտություն: 2005-2007 թթ.-ին իր կրթությունը շարունակել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով Հանրային կառավարման մագիստրոսի աստիճան: Նա կատարելագործել է իր գիտելիքները՝ մասնակցելով կառավարման թեմաներով դասընթացների՝ «Պետական եւ բիզնես կառավարում», «Մարդկային ռեսուրսների կառավարում» թեմաներով: Անի Հովհաննիսյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է 2003թ.-ից՝ Հայկական կարմիր խաչի ընկերությունում ներգրավվելով որպես կամավոր, իսկ 2006թ.-ին նշանակվել է  Հայկական Կարմիր խաչի ընկերության Երեւանի մարզային մասնաճյուղի գործադիր տնօրենի պաշտոնում: 2008թ.-ից նա իր աշխատանքային գործունեությունը շարունակել է պետական կառավարման համակարգում՝ աշխատանքի անցնելով ՀՀ Նախագահի աշխատակազմում՝ որպես ՀՀ Նախագահի Գլխավոր խորհրդականի օգնական: 2011թ.-ի հունիսից միացել է Համահայկական բանկին, սկզբում՝ որպես Անձնակազմի կառավարման մասնագետ, իսկ 2012թ.-ից՝ Անձնակազմի կառավարման բաժնի պետ:

 

Հարություն Չադրյան

Հարություն Չադրյանը 2005թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան, այնուհետև նույն բուհում 2007թ. ստացել իրավագիտության մագիստրոսի աստիճան: Հարություն Չադրյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է 2009թ.-ից, համատեղության կարգով աշխատանքի անցնելով «Գլենդել Հիլզ» և «Էյ Ջի Դիվելըփմենթ» ՓԲ ընկերություններում որպես իրավաբան, 2011թ.-ից մինչև 2015թ. իր աշխատանքային գործունեությունը շարունակաբար համատեղվել է տարբեր շինարարական ընկերություններում՝ իրավաբանի և գլխավոր իրավաբանի պաշտոններում՝ «Ինթըրնեյշնլ Դիվելըփմենթ ընդ Քոնսթրաքշն» ՓԲԸ, «2ԷԴ» ՓԲԸ, «Մոդըրն Բիլդինգս» ՍՊԸ, «Ի ԷՄ ԷՅՋ Քոնսթրաքշն» ՓԲԸ, «ԷՅ ԷՅՋ ՔՈՆՍԹ» ՍՊԸ: Բանկային համակարգում Հարություն Չադրյանն աշխատանքի է անցել 2012թ.-ից՝ «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ում՝ որպես իրավաբանական վարչության առաջատար իրավախորհրդատու: 2015թ. հոկտեմբերից միացել է Համահայկական բանկին, սկզբում՝ որպես իրավաբան, իսկ 2016թ. հոկտեմբերից՝ Գլխավոր իրավաբան: Հարություն Չադրյանը նաև փաստաբան է և հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ: 

Հասմիկ Թորոյան

Հասմիկ Թորոյանը 2003թ.-ին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի Տնետեսագիտության ֆակուլտետը, իսկ 2005թ.-ին ստացել է մագիստրոսի աստիճան՝ «Տնտեսության մաթեմատիկական մոդելավորում» մասնագիտացմամբ: Միաժամանակ, 2001-2002թթ.-ին, ստանալով ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող կրթաթոշակ, նա ուսանել է ԱՄՆ Հարթվիքի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում: Հասմիկ Թորոյանը 2005թ.-ին նաև ուսանել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Գործարար ղեկավարման ֆակուլտետում՝ ստանալով մագիստրոսի աստիճան: Այնուհետև, 2009թ.-ին նա ստացել է Տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: Հասմիկ Թորոյանը կատարելագործել է իր գիտելիքները՝ մասնակցելով տարբեր դասընթացների և ստանալով կրթական որակավորումներ, մասնավորապես GARP – Ռիսկի մասնագետների գլոբալ ասոցիացիայի և ՊրոԿրեդիտ Բանկի տարածաշրջանային ակադեմիայի կողմից: Հասմիկ Թորոյանն իր աշխատանքային փորձը սկսել է 2005թ.-ին Ջապոնիկա Ինտերսեկտում՝ որպես հետազոտող-վերլուծաբան: 2010թ.-ին նա ընդունվել է ՊրոԿրեդիտ Բանկ Հայաստան, որտեղ սկզբում դասավանդել է ֆինանսական մաթեմատիկա, այնուհետև 2012թ.-ի հունվարին նշանակվել է Ֆինանսական ռիսկերի կառավարիչ: Հասմիկ Թորոյանը 2014թ.-ի սեպտեմբերից միացել է Համահայկական բանկին՝ որպես Ռիսկերի կառավարիչ:    

   Արամ Ազիզյան

Արամ  Ազիզյանը 2005թ.-ին գերազանց առաջադիմությամբ ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի Ֆինանսահաշվային ֆակուլտետի ֆինանսներ և վարկ բաժինը: 2008թ.-ին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «Միջբյուջետային հարաբերությունների կարգավորման հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմայով: Նա իր աշխատանքային գործունեությունը բանկային համակարգում սկսել է 2007թ.-ից: Նշված տարեթվից մինչև 2015թ., վեցամսյա ընդհատումով, աշխատել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ում՝ աստիճանաբար փորձնակից բարձրանալով մինչև բաժնի պետի պաշտոնի: 2012թ.-ին աշխատանքի է անցել «Արարատբանկ» ԲԲԸ-ում՝ սկզբում զբաղեցնելով մասնաճյուղի կառավարիչի տեղակալի, այնուհետև՝ կառավարչի պաշտոնը: 2015թ.-ի հուլիսից տեղափոխվել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ, որպես Խնդրահարույց վարկերի գծով Վարչության պետի տեղակալ: 2017թ.-ի փետրվարից միացել է Համահայկական Բանկի թիմին՝ ստանձնելով Խնդրահարույց ակտիվների կառավարչի պաշտոնը:

Թարմացվել է 06 / 05 / 2017 - 11:16