Խորհրդի անդամները

Վահրամ Ներսիսյանց 
(Խորհրդի նախագահ)

Վահրամ Ներսիսյանցն իր կարիերան սկսել է 1966թ. Նյու Յորքի Չեյզ Մանհաթան Բանկում: Ապա 1969թ.-ից տեղափոխվել է Համաշխարհային Բանկ, որտեղ ձևավորել է իր 30-ամյա ակնառու կարիերան, ընդգրկվելով չորս աշխարհամասերում և ավելի քան քսան երկրներում թե՛ մասնագիտական և թե՛ ավագ ղեկավարման պաշտոններում՝ մասնագիտանալով զարգացման ֆինանսական հիմնարկների, հատկապես՝ արդյունաբերության եւ գյուղատնտեսության ֆինանսավորման, էներգետիկայի և ջրային ռեսուրսների ղեկավարման, և մի շարք երկրների ընդհանուր տնտեսական ղեկավարման գործում: Նա 1998թ.-ին նշանակվել է ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական տնտեսական հարցերով:


1990թ.-ից սկսած Վահրամ Ներսիսյանցը եղել է հետսովետական Հայաստանի տնտեսական բարեփոխումների և զարգացման գաղափարային գլխավոր առաջնորդներից` հասարակական հիմունքներով աջակցելով երրորդ Հանրապետության երեք Նախագահներին և տասներկու Վարչապետներին՝ նպաստելով տնտեսական բարեփոխումների ռազմավարության ուղղությունների և տնտեսական քաղաքականությունների մշակմանը՝ մակրոտնտեսական և ճյուղային ոլոտներում, և երկրի ընդհանուր տնտեսական ղեկավարման գործում: 2000-2010թթ.-ին Վահրամ Ներսիսյանցը նաև ՀՀ ղեկավարն էր Համաշխարհային բանկի Հիմնադիր Խորհրդում:


2010թ.-ի դեկտեմբերին նա հրաժարվեց իր պետական աշխատանքից՝ զբաղեցնելու նորաստեղծ Համահայկական բանկի Գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը՝ Բանկը հիմնադրելու և ղեկավարելու նպատակով: 2011թ.-ի հուլիսին նա ընտրվեց նաև Համահայկական բանկի Խորհրդի նախագահ: Վահրամ Ներսիսյանցը բազմաթիվ պարգևներ և կոչումներ է ստացել, ներառյալ Հայաստանի բարձրագույն քաղաքացիական կոչումը` Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը

Գագիկ Աբրահամյան

 

Գագիկ Աբրահամյանը «Ջեյ Սի Էյ» Հայաստանի ոսկերչական ընկերություն ՓԲԸ-ի նախագահն է: «Շողակն» ադամանդի վերամշակման ընկերությունում հինգ տարի գլխավոր գործադիր տնօրենի և խորհրդի նախագահի պաշտոնները զբաղեցնելուց հետո 1998թ. հիմնադրել է «Դի Սի Էյ» Հայաստանի ադամանդագործական ընկերություն ՓԲԸ-ն և մինչև 2007թ. եղել է այդ ընկերության տնօրենների խորհրդի նախագահը: 2003թ. հունվարից մինչև 2004թ. մայիս ամիսը եղել է «Յունիբանկ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահի տեղակալ: 2001թ. հիմնադրել է «Ջեյ Սի Էյ» Հայաստանի ոսկերչական ընկերություն ՓԲԸ-ն և կրկին ընտրվել տնօրենների խորհրդի նախագահ մինչ 2007թ.: Պարոն Աբրահամյանը եղել է ՀՀ Գերագույն խորհրդի և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2006թ. Գ. Աբրահամյանը Շվեյցարիայում ընտրվել է Հայ ոսկերիչների միջազգային ասոցիացիայի նախագահ: 

Անտոնի Մորոյան 

Անտոնի Մորոյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտի կորպորացիաներ հիմնող, սկսնակ ընկերություններին աջակցող, վենչուրային կապիտալի, ֆինանսական ֆոնդերի, ընկերությունների կառավարման և ղեկավարման, փորձառու և ձեռներեց ղեկավար է։ 1993թ.-ից սկսած նա եղել է հաջողակ առաջատար սկսնակ ընկերությունների հիմնադիր, նախագահ և տնօրենների խորհրդի անդամ։ Նա Սիլիկոնային հովտի եւ Վիասֆեր Տեխնոպարկի առաջին ինկուբատորներից մեկի, Հայաստանի առաջին առեւտրային տեխնոպարկի եւ ինկուբատորի հիմնադիրն է եղել։ Նա հզոր ընկերությունների ռազմավարական ավագ խորհրդատու է եղել (ինչպիսիք են Microsoft, Sharp, Philips, LG, Hitachi), ինչպես նաև Ճապոնիայի, Բրազիլիայի, Նիդեռլանդների տեխնոլոգիաների և արդյունաբերության հետ առնչվող նախարարությունների խորհդատու։  Նա ճանաչվել է Բարձր Տեխնոլոգիաների հայ ամենաազդեցիկ ղեկավարներից մեկը Սիլիկոնային հովտում։

Հովիկ Մուսայելյան

Հովիկ Մուսայելյանը Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի տնօրենն է: 1987թ.-ին նա ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի կոչում: Պրն. Մուսայելյանը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ), Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) կառավարման խորհուրդների անդամ է և Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի անդամ: Հովիկ Մուսայելյանը նախագահում է ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևի հանձնաժողովը և ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակի գործադիր խորհուրդը: Նա Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի նախագահության անդամ է, ինչպես նաև Տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաների գործատուների միության խորհրդի անդամ: 2009թ.-ին Հովիկ Մուսայելյանն ընտրվել է ՀՀ Նախագահին կից Հանրային խորհրդի անդամ, իսկ 2011թ.-ին՝ ՀՊՃՀ Շրջանավարտների ասոցիացիայի նախագահ: ՀՀ Նախագահի հրամանագրով  Հովիկ Մուսայելյանը պարգևատրվել է Անանիա Շիրակացի և Երախտագիտություն մեդալներով, ՀՊՃՀ, ԵՊՀ և ՀՀ կրթության և գիտության նախարարության Ոսկե մեդալներով: Առևտրաարդյունաբերական պալատի հրամանագրով արժանացել է Մերկուրի մրցանակին և ՀՀ պաշտպանության նախարարության կողմից` Գարեգին Նժդեհ մեդալին:

Արա Պետրոսյան

Արա Պետրոսյանն իր աշխատանքային գործունեությունն սկսել է Երևանի քաղաքային խորհուրդի գործադիր կոմիտեի համակարգում: 1985-1992թթ.–ին աշխատել է Երքաղխորհրդի գործկոմի ճարտարապետական հատակագծման գլխավոր վարչությունում, սկզբում` որպես ինժեներական ցանցերի և կառույցների բաժնի ավագ ինժեներ, իսկ 1987թ.-ից ՝ որպես բաժնի պետ: Արա Պետրոսյանը 1992թ.-ին նշանակվել է ՀՀ առևտրի նախարարի տեղակալ, իսկ 1994թ.-ին՝ ՀՀ կառավարությանն առընթեր արտասահմանյան տուրիզմի գլխավոր վարչության պետ: 1995-1997թթ.-ին զբաղեցրել է ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջության, իսկ 1997-1999թթ.-ին՝ ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալի պաշտոնները: 1999թ.-ին եղել է ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի գլխավոր խորհրդականը: 1999թ.-ին վերանշանակվել է ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալի պաշտոնում: 2002-2008թթ.-ին պարոն Պետրոսյանն զբաղեցրել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալի պաշտոնը: 2008թ.-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ և պաշտոնավարել է մինչև 2014թ.-ը: 2014-2016թթ.-ին աշխատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդական: Հիշյալ պաշտոններում Արա Պետրոսյանը համակարգել է ՀՀ զբոսաշրջության զարգացման քաղաքականության, արտաքին առևտրի և շուկայի կարգավորման ոլորտները: Արա Պետրոսյանը ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով, ինչպես նաև՝ ՀՀ վարչապետի հուշամեդալով և հուշանվերով: Զբոսաշրջության ոլորտում համագործակցության ներդրման և զարգացման համար պարգևատրվել է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) գործադիր Խորհրդի պատվոգրով:

Թարմացվել է 08 / 02 / 2017 - 11:08