Վարվելաձեվի սկզբունքները

Համահայկական բանկում վարվելաձևի սկզբունքները գործարարության հաջողության կարևոր գրավականներից են, քանի որ արտացոլում են յուրաքանչյուրի անձնական և կորպորատիվ արժեքները և հադիսանում են այն հիմնաքարերը, որոնց վրա ծավալում ենք մեր գործունեությունը: Համահայկական բանկի վարվելաձևի կանոնները սահմանում են այն հիմնական սկզբունքները, որոնցով աշխատակիցները ուղղորդվում են որոշումներ կայացնելու և գործելու համար:

Համահայկական բանկը զարգացնում է այնպիսի աշխատանքային միջավայր և ներքին կորպորատիվ մշակույթ, որտեղ չի հանդուրժվում խտրականության, անօրինականության կամ անթույլատրելի վարվելակերպի որևէ դրսևորում, ընդհակառակը՝ խրախուսվում է գերազանց, արդյունավետ, ազնիվ և հավասարազոր պայմաններով աշխատանքը՝ կարիերայի աճի և մասնագիտական զարգացման մեխանիզմների կիրառման միջոցով:

Այդուհանդերձ, Համահայկական բանկի նվաճումները, աշխատանքի որակյալ արդյունքը և հուսալիությունը երաշխավորվում են Բանկի կողմից որդեգրված հաճախորդամետության, թափանցիկության և փոխվստահության սկզբունքներով, ինչպես նաև յուրաքանչյուր աշխատակցի պատասխանատվության, եռանդի և ստեղծագործ աշխատանքի շնորհիվ:

Թարմացվել է 05 / 12 / 2011 - 10:52