Ծառայություններ

Համահայկական բանկը տրամադրում է երկարաժամկետ վարկեր, իսկ հետագայում իրականացնելու է նաև բաժնետիրական կապիտալի ֆինանսավորում: Համահայկական բանկի վարկերը տրամադրվում են ձեռնարկությունների զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերի ֆինանսավորման նպատակով:

Ներդրումային ծրագրերը պետք է լինեն տեխնիկապես, տնտեսապես, ֆինանսապես իրագործելի և կենսունակ՝ միտված ձեռնարկության արտադրության արդյունավետության և արտահանման մրցունակության բարձրացմանն ու ընդլայնմանը: 

Համահայկական բանկի կողմից ֆինանսավորվող ներդրումային ծրագրերը սովորաբար հանդիսանում են կապիտալ ներդրումներ՝ նոր տեխնոլոգիաների ներդրման, արտադրական և ոչ արտադրական հզորությունների ստեղծման, ընդարձակման և արդիականացման ուղղություններով: Ներդրումային ծրագրերը կարող են նաև ունենալ ձեռնարկության զարգացման այլ նպատակ, օրինակ՝ արտահանման շուկանների ընդլայնում, ձեռնարկության կառավարման և ֆինանսական կառուցվածքի բարեփոխումներ և այլն:

Համահայկական բանկի վարկերը ներդրումային ծրագրերի շրջանակներում օգտագործվում են հիմնական միջոցների, այդ թվում սարքավորումների, տրանսպորտային միջոցների, անշարժ գույքի գնումների, շին-մոնտաժային, վերանորոգման աշխատանքների և այլ կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար: Վարկերը կարող են ներառել նաև ներդրումային ծրագրի համար անհրաժեշտ շրջանառու միջոցների ֆինանսավորում:

Համահայկական բանկի վարկերը ներկայումս տրամադրվում են ՀՀ դրամով, սակայն ապագայում կարող են տրամադրվել նաև արտարժույթով: Ընդհանրապես, արժութային ռիսկերի կառավարման նպատակով վարկի արժույթի տեսակը կախված է Բանկի կողմից ներգրավված միջոցների արժույթից:

Համահայկական բանկի հաճախորդներ կարող են լինել միայն իրավաբանական անձ հանդիսացող ՀՀ-ում գրանցված և գործող մասնավոր ձեռնարկությունները:

Համահայկական բանկը չի ֆինանսավորում այն ձեռնարկություններին, որոնք  պատկանում են Համահայկական բանկի հետ կապված և փոխկապակցված անձանց, պետական պաշտոնյաներին և նրանց հետ փոխկապակցված անձանց, որտեղ նրանք տնօրինում են և (կամ) հանդիսանում են վերահսկող կողմ:


Վարկավորման գործընթացը

Վարկավորման պայմանները

Թարմացվել է 31 / 05 / 2014 - 11:11