ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

19/10/16

 

/Մամուլում շրջանառվող ստահոդ տեղեկությունները հերքելու մասին/


Վերջին մի քանի օրվա ընթացքում մամուլում պարբերաբար շրջանառվում են ստահոդ տեղեկություններ «Համահայկական բանկ» ԲԲԸ-ի վերաբերյալ:

Հայտնում ենք Ձեզ, որ վերոնշյալ տեղեկություններն իրականության հետ որևէ առնչություն չունեն, և նպատակ են հետապնդում վատաբանել «Համահայկական բանկ» ԲԲԸ-ի բարձր հեղինակությունը և գործարար համբավը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ  «Համահայկական բանկ» ԲԲԸ-ն, համաձայն «Համահայկական բանկ» ԲԲԸ-ի մասին օրենքի և իր կանոնադրության, շարունակում է իրականացնել բնականոն բանկային գործունեություն՝ նպաստելով մասնավոր հատվածի մրցունակության բարձրացմանը և արտահանման խթանմանը: